Armenian text to speach

ՎՏԱՆԳԸ ՉԵՆ ԶԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր եւ Վարդան Օսկանյանի հանդիպման գաղտնալսման վերաբերյալ հայտարարություն է տարածել` պահանջելով իրավապահ մարմիններից հայտնաբերել մեղավորին ու պատժել՝ իր հայտարարությունն ընդունելով որպես հաղորդում հանցագործության մասին: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ իր հերթին է հայտարարություն տարածել` տեղեկացնելով, որ Զուրաբյանի կողմից հանցագործության մասին համապատասխան հաղորդում տալու դեպքում դրան համապատասխան ընթացք կտրվի: Փաստորեն, գլխավոր դատախազությունը նման «անմեղ» ձեւակերպումներով փորձում է արդարացնել իր անգործությունը: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ի պաշտոնե ՀՀ պետական գաղտնիքին տիրապետող պատգամավորները որոշեին քննարկել իրապես գաղտնի հարցեր՝ ՀՀ ԶՈՒ թվաքանակի, տեղաբաշխվածության եւ այլ կարեւորագույն ոլորտների մասին, ու այդ զրույցը գաղտնալսվեր եւ տարածվեր համացանցում, դատախազությունը կրկին նույն պատճառաբանությամբ ինքն իրեն անգործության կմատնե՞ր: Համաձայնե՛ք՝ լուրջ չէ:




Լրահոս