ԱԺ կանոնակարգի` ԱԺ էթիկայի հանձնաժողովի ձեւավորման կարգին վերաբերող դրույթի քննարկումը խորհրդարանի երեկվա նիստում բավական թեժ քննարկումների առիթ էր դարձել: Արդյունքում պատգամավորները պարբերաբար նույնիսկ միմյանց էին վիրավորում: «Այն, ինչ արեց Դավիթ Հարությունյանը, էթիկայի հանձնաժողովում առանձին քննարկման հարց է: Իր պահվածքով թե՛ հեղինակազրկեց էթիկայի հանձնաժողովը, թե՛ ԱԺ պատգամավորին, թե՛ ԱԺ-ն ընդհանրապես»,-ասաց Արծվիկ Մինասյանը: ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը տեղից հակադարձեց ու ինչ-որ հայտարարություն արեց: «Ես խնդրում եմ՝ տեղից ռեպլիկներ չանեք: Բավական եղավ: Ձեր քաղաքական մեծամասնության «կնոպկեքը» չեն այստեղ, սա ամբիոն է: Քեզ հանգի՛ստ պահիր»,-զայրացավ Մինասյանը: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ փորձեց արդարացնել, թե մեծամասնություն ունենալու համար պետք է արժանանալ դրան:
ԷԹԻԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ