Հանգստյան օրերին համացանցում հայտնվեց ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի սրճարանային զրույցի գաղտնի ձայնագրության սղագրությունը, որը ներկայացնում ենք սրորեւ:
«Լ.Զ. – Այլընտրանքը … մի տարբերակ էն ա, որ այնուամենայնիվ մենք թեկնածու դնենք, որն ընդամենը կապահովի թիմի գործունեությունը: Այնինքն՝ հասկանո՞ւմ ես… եթե Լեւոնը չի … ամոթ չի… հիմա տեսական եմ խոսում, այդպիսի թեկնածուին ամոթ չի 7-10 տոկոս հավաքելը… դա խայտառակություն չի, հասկանո՞ւմ ես: Նիկոլը եթե դնելու է լրիվ էդ ուղղությամբ, ինքն էլ, Բագրատյանն էլ պատրաստ են լրիվ ոչնչացնել ԲՀԿ-ին…
Վ.Օ. – Բագրատյա՞նն էլ ա էդ թեւից:
Լ.Զ. – Բագրատյանը մեր քննարկումներում ընդհանրապես հրաժարվում ա, ասում ա՝ ինձ քաղաքական մարտավարություն չի հետաքրքրում, ինքը ասում ա՝ մարտավարության առումով կարելի ա ինչ-որ բաներից չխոսել: Դե ես մի քիչ դեմագոգիա եմ դա համարում, բայց, այնուամենայնիվ, արդեն ես իրան մարտավարության արգումենտներ չեմ բերում:
Վ.Օ. – Ջհանգիրյանը ո՞ւր է, Լեւո՛ն:
Լ.Զ. – Ջհանգիրյանը լրիվ մեր գծի մեջ է, իրականում հիմնական թիմը լրիվ մեր գծի մեջ է, ուղղակի կա 2 վառ անհատականություն՝ ասենք Հրանտն ու Նիկոլը, ու իրանց վրա էլ են աշխատում, իրանք… վերջը…: Իրանք, հասկանո՞ւմ ես, նորից եմ ասում՝ մի քիչ ոչ ստանդարտ իրավիճակ է: Կոնգրեսը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, այսպես ասեմ էլի՝ ոչ հակառուսական հատվածում, մի քիչ էլ տենց արեւմուտքին քննադատելով, որ ինքը աչք ա փակում այս ամեն ինչի վրա, ու ինքը կարողանում էր ինչ-որ ձեւով ասել, որ՝ դե մարտավարություն ա, ԲՀԿ-ի հետ կարանք գնանք սդելկաների, չնայած իրենք էլ են… մարտի 1, չգիտեմ ինչ, բան (հեգնանքով) … հարցեր կան, ավելի լավ ա ռեժիմից պոկենք… Սա հաջողվել ա, բայց եթե ինքը չի առաջադրվում, դառնում ա լրջագույն պրոբլեմ, ու դուք կհայտնվեք 2 ֆրոնտի մեջ:
Վ.Օ. – Գիտեմ, դուք կուզեք՝ կփոխեք մեթոդիկան, արդեն «Բարգավաճ»-ի չէ՞, ձեր մոտ արդեն «Բարգավաճ»-ի վրա պիտի հարված գնա, որ կարողանաք մոբիլիզացնել:
Լ.Զ. – Նայի՛, շատ հեշտ կլնի: Եթե, ասենք, Լեւոնի չի առաջադրվում, սկսվում ա, թե ինչ մարտավարություն ա պետք: Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են գալու, ասելու են՝ դնենք մորթենք սաղին:
Վ.Օ. – Նաեւ ձեզ են մեղադրելու էլի, որ էն ժամանակ «Բարգավաճ»-ի հետ սիլի-բիլի էիք անում:
Լ.Զ. – Բա ոնց, դնենք մորթենք, վերջ: Ու դա շատ ընկալվող բան ա, հիմա համ էլ միշիկական էս պրոպագանդայի շնորհիվ մեր շարքերի մեջ էլ ներմուծվել ա էն բանը, որ Կոնգրեսի սաղ պրոբլեմն էն էր, որ գնացին ԲՀԿ-ի հետ համագործակցության: Հասկանո՞ւմ ես, շատ հեշտ կլինի, ուրեմն ներսից իրանք են գործելու, դրսից՝ Միշիկները, պլյուս արդեն դուրս եկածները՝ Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, բան եւ այլն, եւ այլն: Դառնալու ա շատ դժվար կառավարելի բան»:
ՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ