ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էդ ուժին ինչի՞ եք ուզում վերցնեք, ճխտեք ինչ-որ տեղ: Մարդիկ ասում են՝ ո՛չ իշխանություն ենք, ո՛չ ընդդիմություն: Ինչի՞ եք կոխում ինչ-որ տեղ»:

Աղվան Վարդանյան «Արմնյուզ»

Քաղաքական գործիչի խոսք, որն ավելի շուտ սեռական բնույթի հայհոյանքներ է հիշեցնում՝ ճխտել, կոխել եւ այլն, եւ այլն: Իսկ խոսքը ԲՀԿ-ի մասին էր: Առաջին հայացքից կարող է ծիծաղով ընկալվել, բայց, ինչպես ասում են, ամեն կատակի մեջ կատակի որոշ տոկոս էլ կա: Ծիծաղեցնելով նույնպես կարելի է ասելիքը տեղ հասցնել, արտահայտել բուն վերաբերմունքը տվյալ մարդու կամ քաղաքական ուժի նկատմամբ, եւ դա կլինի ավելի հաջողված: ՀՅԴ-ական պատգամավորի մոտ, կարծես թե, դա ստացվում է: Բայց, ամեն դեպքում, ցինիզմը եւ կոռեկտության սահմաններն անցնելը վայել չէ քաղաքական գործչին:




Լրահոս