
Ծանր քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Անդրեյ Օռլովսկին մեկնաբանել է 3-ամյա դադարից հետո Ֆյոդոր Եմելյանենկոյի վերադարձի մասին լուրերը:
«Իսկապես սա հնչեղ նորություն է»,- ասել է Օռլովսկին sportbox.ru-ի հետ հարցազրույցում: «Ցանկանո՞ւմ եմ ես արդյոք Ֆյոդորի հետ այն ցավալի պարտությունից հետո ռևանշ մենամարտ անցկացնել: Իհարկե, կցանկանայի նրա հետ կրկին հանդիպել: Ֆյոդորն ուժեղ մարզիկ է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Օռլովսկին Եմելյանենկոյին պարտվել էր 2009թ: