
Թուրինի «Յուվենտուս»-ն ու Մյունխենի «Բավարիա»-ն մոտ են կիսապաշտպան Արտուրո Վիդալի շուրջ համաձայնության հասնելուն:
Sky Sport Italia-ն տեղեկացնում է, որ գերմանական ակումբը չիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո է առաջարկում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Վիդալը մյունխենցիների հետ արդեն համաձայնեցրել է 4-ամյա պայմանագրի պայմանները, որի համաձայն տարեկան 6.5 մլն եվրո կվաստակի «Բավարիա»-ում: