
Քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ նաիրիտցիների աշխատավարձը կփոխանցեն մինչև ամսվա վերջ: Այս հայտարարությունը նաիրտցիներին փոխանցեց գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
Սակայն նաիրիտցներին դա էլ ավելի զայրացրեց: Համակարգող անդամ Անուշ Հարությունյանը ասաց, որ իրենք հավանաբար պետք է հանդիպում պահանջեն վարչապետի և նախարարի հետ, քանի որ իրենց լղոզված ժամկետ են առաջարկում: