Վիեննայում կնքված համաձայնագրից հետո Իրանի հարևան անդամ երկրներում «միջուկային էներգիայի հարցի» սրման մտավախություններն անհիմն են, Sputnik գործակալությանը հայտնել է Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լի Վեյցզյանը:
Նրա խոսքերով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կարող է «խաղաղ ատոմային էներգիայի» արտադրության ոլորտում մրցակցության մթնոլորտ ստեղծել Իրանի հարևան երկրների միջև, սակայն խիստ վերահսկողության պայմաններում միջուկային զենքի ստեղծումը հեշտ խնդիր չի հանդիսանում:
Սույն համաձայնագիրն Իրանին իրավունք է շնորհել զարգացնելու ատոմային էներգետիկան, նշել է փորձագետը:
«Սակայն միջուկային էներգետիկայի զարգացման համար նախ և առաջ պահանջվում է տնտեսական հզորություն, ինչպես նաև քաղաքական իշխանությունների կայունություն: Այդ իսկ պատճառով էլ այդ երկրներում միջուկային էներգիայի մշակման իրական հնարավորությունը չափազանց փոքր է: Միջուկային էներգիայի զարգացման մի քանի տասնամյակների ընթացքում Իրանն այդպես էլ չի կարողացել ստեղծել միջուկային զենք»,- ընդգծել է նա: