Ֆրանսիայում հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունների ժամանակ, հրկիզվել է ավելի քան 700 ավտոմեքենա:
Ինչպես տեղեկատվական գործակալություններին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, ընդհանուր առմամբ երկրում հուլիսի 14-ին այրվել է 721 մեքենա:
Բացի այդ, տարբեր օրինախախտումների համար ձերբակալվել է ավելի քան 700 մարդ:
Ընդ որում գերատեսչությունում նշել են, որ անցած տարի հրկիզված մեքենաների թիվը մեկ քառորդ անգամ ավելի բարձր է եղել:
Հավելենք, որ Ֆրանսիայում տոն օրերին պարբերաբար տեղի են ունենում մեքենաների զանգվածային հրկիզում: