«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել շարժման Խորհրդի ստեղծման մասին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հայրենակիցներ,
Բաղրամյան պողոտայում հանրային քննարկումների արդյունքում էլետկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը համակարգելու նպատակով մշակվեց որոշումներ ընդունելու մեխանիզմ: Քննարկումների մասնակիցների կազմից ձեւավորվեց «Ոտքի՛ Հայաստան» շարժման Խորհուրդը:
Ս.թ. հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում քննարկման եւ հաստատման համար Խորհուրդը քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, Կանոնադրությունը եւ Գործողությունների Ծրագիրը»: