
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուս»-ում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տվյալներով, թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան գերմանական ակումբի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի 23-ամյա գերմանացին դառնա Արտուր Վիդալի` մյունխենյան ակումբ տեղափոխվելու գործարքի մասը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը Վիդալին գերմանական ակումբին կվաճառի 40 մլն եվրոյի դիմաց: