Այսօր տեղի կունենան Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի նիստեր: Նիստում նախատեսվում է քննարկել Սահմանադրության 1-7 գլուխների նոր տարբերակը:
Ինչպես հայտնի է, երեկ հրապարակվել է 1-7 գլուխների նոր տարբերակը, որով առաջարկվում է անցնել խորհրդարանական համակարգի, իսկ նախագահն էլ կընտրվի 7 տարի ժամկետով:
Armlur.am-ի տեղեկություններով, բացի այս հարցից նիստի ընթացքում անդրադարձ է կատարվելու արդարադատության նախարարի թափուր մնացած պաշտոնին. կքննարկվի հնարավոր թեկնածուների հարցը: