ՏԵՍԱՆՅՈՒԹ Վիգեն Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը:

Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նիստի մանրամասները: Վերջինս հայտնեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակը ունի 64 անդամ:

Առաջին տասնյակում են` Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը:

Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ շտաբը կղեկավարվի Գործադիր մարմնի կողմից՝  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած նիստի ժամանակ կուսակցությունը հրապարակեց տարածքային թեկնածուների անունները:

Մանրամասները` տեսանյութում:

 




Լրահոս