Կուտակայինի մասին նոր օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը. «Դ!եմ եմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված կուտակային կենսաթոշակի մասին որոշումը կարող է շատ վտանգավոր նախադեպ դառնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով, տարբեր ընթացակարգային նորմեր են խախտվել և Սահմանադրական դատարանն այս որոշմամբ ցույց է տալիս, որ կան օրենքներ, որոնք սահմանադրական բնույթ չունեն և սահմանադրականության խնդիր չեն առաջացնում:

Նախաձեռնության մյուս անդամ Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ այս նոր օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը և այս անգամ Սահմանադրական դատարանը կայացրել է թույլ որոշում: «Այսօր մեր երկրի իրականությունն այս է ՝ առանց հանրային ճնշման որևէ արդյունքի չենք հասնի:  Սա այն փաստն է, որ ապացուցում է այդ որոշումը», – հավելեց նա:




Լրահոս