Երեկ «Ժողովուրդ»-ն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Լեւոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը, լինելով ԱԺ պատգամավորներ, տիրապետում էին նաեւ պետական գաղտնիքների, ինչի գաղտնալսումը մեր երկրի համար կարող էր վտանգավոր հետեւանքներ ունենալ: Եւ ահա երեկ գործող ռեժիմը որոշեց ե՛ւ գլխից ազատվել, ե՛ւ գլխացավանքից: Այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Օսկանյանն ու Զուրաբյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով իրենց զրույցի ապօրինի գաղտնալսման ու սոցցանցերում տեղադրման կապակցությամբ քրեական գործ հարուցել եւ մեղավորներին պատժել, youtube սոցիալական կայքից այդ ձայնագրությունն իսպառ անհետացավ: Այլ կերպ ասած, երբ պարզ դարձավ՝ կատարվածի առթիվ քրգործ հարուցելու վտանգ է ստեղծվում, սադրանքի հեղինակները միանգամից մկան նման ծակը մտան՝ փորձելով վերացնել ապացույցները: Թեեւ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը կասեր, այս գործը նույնիսկ «ուչաստկովի»-ն կարող է բացահայտել, այնուամենայնիվ, այս կերպ «ժուչոկագետ» իրավապահները փորձում են փախչել երեւույթը դատապարտելու անցանկալի հեռանկարից: Կեցցե՛ արդարությունը, որը պատսպարվել է մի քանիսի գրպանում:
ԿԵՑՑԵ՛ ԱՌԱՋ ԳՆԱՑՈՂ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ