Հարձակվող Ռոբինյոն դարձել է «Գուանչժու Էվերգրանդ» ակումբի ֆուտբոլիստ: 31-ամյա բրազիլացին չինական ակումբի հետ կնքել է կես տարվա պայմանագիր` այն երկարաձգելու հնարավորությամբ:
Չինական ակումբում Ռոբինյոն հանդես կգա 60 համարի ներքո: Հիշեցնենք, որ «Միլան»-ի հետ պայմանագիրն ավարտվել էր հունիսին, և նա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Ռոբինյոյի վերջին ակումբը «Սանթոս»-ն էր, որտեղ նա հանդես է եկել վարձակալան հիմունքներով: