2012թ. սեպտեմբերի 22-ին Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքի տանիքը հերթական անգամ այրվեց: Առաջին անգամ շենքում հրդեհ էր բռնկվել մայիսի 22-ին, ինչի հետեւանքով հրդեհվել էին գրասենյակի տանիքը եւ երկրորդ հարկը: Այսօր ՀՀԿ շենքն ամբողջությամբ, լուրջ ձեւափոխումներով վերանորոգված է: «Ժողովուրդ»-ն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է պարզել, թե որքան գումար է ծախսել ՀՀԿ-ն նոր շենքի վերանորոգման համար, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները, մեկը մյուսի վրա գցելով, չեն ցանկանում հայտնել այդ տեղեկությունը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, թե դա իր գործը չէ. «Դրա հետ ես ի՞նչ կապ ունեմ, դիմե՛ք ՀՀԿ կազմակերպչական գործերի ղեկավար Ռուբիկ Թադեւոսյանին»: Իսկ Ռ. Թադեւոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ: Հետաքրքիր է, թե ինչու է ՀՀԿ-ն գաղտնի պահում ծախսված գումարների չափը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ