ԱԺ երեկվա արտահերթ նիստում օրինագծերի քվեարկության ժամանակ աչքի ընկավ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, որը սեղմում էր իր բացակա գործընկերների սենսորային կոճակները: Ընդ որում, նա այդպես մի քանի անգամ քվեարկեց ուրիշի փոխարեն, եւ միայն այն բանից հետո, երբ տեսավ, որ լրագրողների տեսախցիկները նկարահանում են պահը, ժպտաց ու դադարեց օրենք խախտել: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորը հերքեց, որ նման բան է արել: «Ոչ մեկի տեղը չեմ քվեարկել, եւ հետո՝ հարմար չի խոսելը»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը: Փաստորեն, Մուրադյանն իր արարքը հերքում է ամեն գնով, անգամ՝ տեսանյութերի առկայության դեպքում:
ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ