ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, այնուհետեւ առանձնազրույց ունեցել նաեւ Աղվան Վարդանյանի հետ: Զրույցը վերաբերել է նախօրեին ՀՅԴ-ի «հարձակմանը» ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի վրա: ԱԺ նախագահը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է ՀՅԴ-ն ակցիա կազմակերպել ընդդեմ Արփինեի: Արդյո՞ք եղել է նման խոսակցություն: Այս հարցը ճշտելու համար զրուցեցինք Աղվան Վարդանյանի հետ: «Իմ կամ որեւէ մեկի առանձնազրույցն ի՞նչ կապ ունի ձեզ հետ, այս դեպքում չունեցած իմ առանձնազրույցները լրատվամիջոցներին չեն վերաբերում: Ձեր ամբողջ տեղեկատվությունն ամբողջապես հիմնազուրկ է»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց Վարդանյանը:




Լրահոս