ԴԵԼՈՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի լեգենդար դերասան Ալեն Դելոնը Երեւանում է: Դեկտեմբերի 18-ին նա մասնակցել է  «Շնորհավոր Նոր տարի, մայրե՛ր» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Սակայն Դելոնը միայնակ չի ժամանել Երեւան. նրան ուղեկցել են ֆիլմի դերասանական կազմից որոշ անդամներ: Հենց ժամանման օրը դերասանին ընդունել է  Ամենայն հայոց կաթողիկոսը: Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելել է Մայր Աթոռի թանգարան եւ ծանոթացել հայ ժողովրդի ազգային-հոգեւոր գանձերին: Այնուհետեւ Ալեն Դելոնն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին:




Լրահոս