
Շնաձկներով լի ակվարիումը, որն ընդամենը 2 տարի առաջ ստեղծվել էր Չինաստանի Շանհայ քաղաքի առևտրի կենտրոնում, պայթել է, ապակու կտորները շնաձկների հետ միասին թափվել են ուղիղ մարդկանց վրա` առաջացնելով խուճապ: Ակվարիումը դարձել էր տեղի տեսարժան վայրերից մեկը, ամեն օր այնտեղ էին իջնում ջրասուզակները և կերակրում գիշատիչներին: