Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ամանորին կաշխատի հերթափոխով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 25-ին կմեկնարկի Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածուների առաջադրումը: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչեւ հունվարի 4-ը: Ինչպես “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնել են ԿԸՀ-ից, չնայած այն հանգամանքին, որ առաջադրման համար սահմանված ժամանակահատվածը համընկել է Ամանորի եւ նախածննդյան տոների հետ, փաստաթղթերն ընդունելու համար բոլոր այդ օրերին հանձնաժողովի անդամները եւ աշխատակազմն աշխատելու են հերթափոխով: Ընտրական օրենսգրքի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները` համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ, եւ քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով:




Լրահոս