![](https://armlur.am/wp-content/uploads/2012/12/24//39019.jpg)
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ: