Գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել. քրգործը դեռ չի կարճվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ էլ.էներգիայի թանկացման դեմ Գյումրու խաղաղ նստացույցի ակտիվիստներից Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` խուլիգանության մեղադրանքով: Ակցիայի մասնակիցները օրեր առաջ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով կարճել քրեական գործը` հակառակ դեպքում կդիմեն քաղաքացիական անհնազանդության: Նրանց տված ժամկետն արդեն լրացել է, սակայն դեռևս ոչ մի նորություն չկա:

Armlur.am-ի հետ զրույցում ակտիվիստ Կարեն Պետրոսյանն ասաց, որ իր նկատմամբ հարուցված «շինծու» քրեական գործը դեռ չի կարճվել: «Այս գործի շրջանակներում փաստաբանը միջնորդություններ է ներկայացրել՝ փաստական հանգամանքներին ծանոթանալու հետ կապված և հիմա պրոցեսի մեջ է այդ գործը: Մենք սպասում ենք մեր փաստաբանի կողմից նշվող միջնորդություններին, հենց որ ստանանք միջնորդությունները արդեն կիմանանք մեր հետագա գործողությունները և նոր կկարողանանք հասկանալ գործի մնացած կողմերը»,- ասաց ակտիվիստը:

Կ. Պետրոսյանը ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ խոհեմություն կդրսևորվի և այդ գործը կկարճվի, որից հետո կֆիքսվենք մեր հիմնական պահանջի վրա` էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված:




Լրահոս