Այսօր Հարավ Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1918թ. հուլիսի 18-ին, մահացել 2013-ի դեկտեմբերի 5-ին:
2004 թվականից սկսած Երիտասարդության Դելֆիյան դեսպանև միջազգային Դելֆիյան խորհրդի հարգարժան անդամ։ 2014 թվականի հուլիսին Նելսոն Մանդելայի հայրենիքում, ինչպես նաև Իստ-Լոնդոնում տեղի ունեցավ հատուկ Դելֆիյան գագաթնաժողով, որը նվիրված էր Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում ժողովրդավարության ընդունման և Միջազգային Դելֆիյան խորհրդի 20-ամյակին։
Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելան հայտնի էր նաև Մադիբա անունով (կոսա ժողովրդի տոհմական անուններից մեկն էր)։ Հանրապետության ամենատարեց և երկարակյաց նախագահն էր․ ապրել է 95 տարի (նախագահության ակզբում` 76 տարեկան էր, իսկ ավարտին՝ 81)։