«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախօրեին իր մոտ է կանչել Սյունիքի փոքր հէկ-երի եւ գազալցակայանների ղեկավարներին ու հրահանգ «իջեցրել»: Ըստ այդմ, նրանք հունվարից ամեն ամիս պետք է գումարներ փոխանցեն մարզպետին: Այլ կերպ ասած՝ Խաչատրյանը նրանց վրա «նալոգ» է դրել: Զրուցեցինք Սուրեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ է խոսել հէկ-երի եւ գազալցակայանների սեփականատերերի հետ, եւ արդյոք ճիշտ են լուրերը, որ նրանց պարտադրել է ամեն ամիս իրեն գումար տալ: «Սիրո՛ւն աղջիկ, լրիվ անլուրջ բան ես ասում, իրականությանը չհամընկնող, էդ ո՞վ ա էդ հէկ-ի ղեկավարությունը, որ նման բաներ ա ասում, մեկի անունը ասե՛ք: Էդ հարցը անհեթեթ հարց է»,-վստահեցրեց մարզպետը:
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ