ՓՈՂ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ-ն կառավարությունից լրացուցիչ գումարներ է խնդրում, եւ այդ հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ի դեպ, այդ գումարներն ամենեւին էլ նպատակ չունեն ծախսել ԱԺ պատգամավորներին գաղտնալսելու վրա, այլ, ինչպես նշված է որոշման նախագծում. «ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների եւ մատուցվող ծառայությունների դիմաց 2012 թվականի 3-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը 2012 թվականին   հատկացնել 3 մլն 298 762 դրամ»:




Լրահոս