
Լոնդոնի «Չելսի»-ն կիսապաշտպան Ջոն Ստոունզի հարցով նոր առաջարկ է պատրաստում: Հիշեցնենք, որ նախկինում «Էվերտոն»-ը մերժել էր 20 մլն ֆունտով ֆուտբոլիստին գնելու առաջարկը:
Այժմ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի համար 30 մլն ֆունտ վճարել: Այդ կերպ Ստոունզը կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկարժեք անգլիացի պաշտպանը: