«Ես կարծում եմ, որ հռետորը մի քանի տարի պետք է մնա այստեղ, որ հասկանա, թե Գալուստ Սահակյանն ինչ է ասում»:
Կարծում ենք՝ հասկանալու համար, թե ինչ է ասում Գալուստ Գրիգորիչը, մի քանի տարին շատ քիչ է, մի ամբողջ կյանքն էլ դժվար թե հերիքի: Եւ սա միջին ունակությունների տեր մի մարդու գործ չէ, Սահակյանի ասածները «գաղտնազերծելու» վրա գիտահետազոտական ինստիտուտներ պետք է աշխատեն, նաեւ՝ սերունդներ, քանի որ սերունդները գալիս են ու գնում, իսկ Գալուստ Սահակյանը եղել է, կա եւ կմնա ԱԺ-ում: Եւ դա շատ լավ գիտակցում է ինքը՝ ՀՀԿ փոխնախագահը՝ չնայած թերագնահատում է իրեն՝ համեստորեն խոսելով ընդամենը մի քանի տարվա մասին, եթե, իհարկե, խոսքը երկրային, այլ ոչ թե արեգակնային տարվա մասին է: