Հեռուստահաղորդավոր ու «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ջնջել է «Ֆեյսբուք» սոցկայքում իր էջը` այն բացելուց ընդամենը մի քանի ժամ անց: Այժմ facebook.com/dmitry.kiselev.ru հասցեով էջն անհասանելի է, գրում է BBC-ին:
Նախօրեին երեկոյան հեռուստահաղորդավարը «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտնել է, որ դա հանդիսանում է «Ֆեյսբուքում» իր անձննական էջը:
Սոցկայքում Կիսելյովի առաջին գրությունը եղել է այն մասին, որ ցենզուրայից դուրս արտահայտություններ չի հանդուրժելու, իսկ բոլոր նրանք, ովքեր նրա էջում ոչ ցենզուրային արտահայտություններ թույլ կտան, կարգելափակվեն:
Սակայն, ինչպես գրում է հայտնի բլոգեր Ռուստամ Ադագամովը, ընդամենը մի քանի ժամ անց Կիսելյովի հասցեին «վիրավորական ու ծաղրական մեկնաբանություններն» այնքան շատ են եղել, որ հեռուստահաղորդավարի էջը ջնջվել է առանց հավելյալ զգուշացման: