ՀԱՆՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակակից պայմաններում, երբ մարդը գործունեությամբ խիստ բացասաբար է ազդում բնության վրա, շրջակա միջավայրի պաշտպանության գործում շատ կարեւոր դեր է հատկացվում էկոլոգիական կրթությանը եւ դաստիարակությանը:
Վարդենիսում նոր ստեղծված բնապահպանական հասարակական կազմակերպությունը (ղեկավար՝ Արա Մադոյան) նոր գործունեություն է սկսել: 2012թ. դեկտեմբերի 12-ին Վարդենիսի թիվ 3 միջն. դպրոցում քիմիայի եւ կենսաբանության ուսուցչի՝ Սիրանուշ Աղաջանյանի աջակցությամբ պատրաստվել էր միջոցառում, որի ընթացքում 3  աշակերտական խմբեր մրցում էին միմյանց  հետ բնապահպանական հարցերի շուրջ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների եւ բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, պրեֆեսոր Ա. Թադեւոսյանը, դոցենտ Գ. Վարդերեսյանը, «GPM Gold» կազմակերպության բնապահպանական եւ անվտանգության բաժնի պետ Ա. Գեւորգյանը, բաժնի պետի տեղակալ Տ. Սադոյանը, Վարդենիսի պրոֆկազմակերպության նախագահ Կ. Ասատրյանը, դպրոցի տնօրեն Ա. Պետրոսյանը, ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ:
Միջոցառման ընթացքում պարզաբանվեցին շատ հարցեր, աշակերտներն ակտիվ եւ տրամաբանորեն հիմնավորում էին բնական եւ բնապահպանական խնդիրները ու դրանց լուծման ճանապարհները: Ելույթ ունեցան Ա. Թադեւոսյանը, Ա. Գեւորգյանը, Կ. Ասատրյանը, Ա. Պետրոսյանը, իսկ Գ. Վարդերեսյանը, պատմելով ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանում կատարվող բնապահպանական աշխատանքների մասին, ցուցադրեց փորձեր  կեղտաջրերի մաքրման ուղղությամբ:  Վերջում Մադոյանը հանձնեց նվերներ ակտիվ աշակերտներին՝ Աննա Արզումանյանին, Մոնիկա Մելքոնյանին, Վախթանգ Ղազարյանին, եւ բոլոր աշակերտներին մաղթելով հաջողություններ ուսման մեջ՝ կոչ արեց պահպանել մեր հայրենի բնությունը:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս