
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, որտեղ մասնակցել է լիբանանահայ արվեստագետ Հարություն Թորոսյանի կողմից թանգարանին նվիրաբերված հայկական դրամների բացառիկ հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությանը եւ ցուցահանդեսի բացմանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հարություն Թորոսյանին հայրերնանվեր այս ձեռնարկի համար` նշելով, որ նման նվիրատվությունը կհարստացնի թանգարանի նմուշները եւ դրական ազդեցություն կունենա Արցախում մշակույթի զարգացման վրա: