Ժողովուրդ. Սերժ Սարգսյանի ասուլիսներն ու հարցազրույցներն առաջիկայում ավելի հաճախակի կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես էլ առանձին ասուլիս չի հրավիրել ու լրագրողների հետ նման ձևաչափով չի շփվել: Սա ուշագրավ է այն առումով, որ նա իր բոլոր գործողություններում, անգամ հագուկապով փորձում է նմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը տարեկան առնվազն մեկ անգամ մեծ ասուլիս է անցկացնում: Ինչո՞ւ Ս. Սարգսյանն ասուլիս չի հրավիրում: “Ժողովուրդ”-ի այս հարցին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանել է. “ՀՀ նախագահը պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես վերջին տարիներին, մի քանի տասնյակ ասուլիսներ ու հարցազրույցներ է ունեցել ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ: Նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները` կարծում եմ ասուլիսներն և հարցազրույցներն ավելի հաճախակի կլինեն”: Թերթը նկատում է, որ նշված ասուլիսները տեղի են ունեցել օտարերկրյա հյուրերի հետ միասին, և դրանց ընթացքում մեկ-երկու “ազատ, բայց պատասխանատու” լրատվամիջոցի ներկայացուցչի է հնարավորություն ընձեռնվել հարց տալու:




Լրահոս