Արսեն Ջուլֆալակյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է 2012-ի Հայաստանի լավագույն մարզիկ: 
Երկրորդ տեղը զբաղեցրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Լավագույն եռյակը եզրափակել է ծանրամարտի օլիմպիական բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների հարցմանը մասնակցել են 30 մարզական լրագրողներ:

2012թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկները
1. Արսեն Ջուլֆալակյան (Հ/հ ըմբշամարտ) – 294 միավոր
2. Արթուր Ալեքսանյան (Հ/հ ըմբշամարտ)- 250
3. Հռիփսիմե Խուրշուդյան (Ծանրամարտ) – 226
4. Լեւոն Արոնյան (Շախմատ) – 203
5. Երջանիկ Ավետիսյան (Հրաձգություն) – 131
6. Հովհաննես Դավթյան (Ձյուդո) – 97
7. Վլադիմիր Հակոբյան (Շախմատ) – 95
8. Հարություն Մերդինյան (Մարմնամարզություն) – 74
9. Արման Երեմյան (Թաեքվոնդո) – 68
10. Վաչիկ Վարդանյան (Սամբո) – 64




Լրահոս