Armenian text to speach

Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Շտիգլիցին և 4-րդ անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ Գերմանիայի Հալե քաղաքի «Gerry Weber» արենայում ավարտվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հերթական մենամարտը:

Արթուր Աբրահամը հրաշալի ելույթ ունեցավ և 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին։ Նոկդաունի ենթարկվելուց հետո Շտիգլիցը փորձեց շարունակել մենամարտը, սակայն նրա մարտավկան դադարեցրեց մենամարտը։

Այս հաղթանակը Աբրահամի համար 40-ն էր 47 մենամարտերում, որոնցից 29-ը՝ նոկաուտով։

Մենամարտին ներկա էր նաև Հենրիխ Մխիթարյանը։

2012 թվականից սկսած՝ Աբրահամն ու Շտիգլիցը հանդիպում են տարին 1 անգամ պարբերությամբ. 2012-ին հաղթել է Արթուրը, 2013-ին՝ Շտիգլիցը, 2014-ին էլ կրկին Արթուրը։




Լրահոս