![](https://armlur.am/wp-content/uploads/2015/07/41ab8943fdc5308b96acb6da7568cf8c.jpg)
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport պարբերականը, «Յուվենթուսը» համաձայնության է եկել Բավարիայի կիսապաշտպան Մարիո Գետցեյին գնելու հարցում: «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտտան բանակցությունները տարել է Գետցեյի ներկայացուցչի հետ և երկու կողմն էլ եկել է վերջնական համաձայնության:
Այժմ «Յուվենթուս»-ը պետք է պայմանավորվի ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված: Ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր: