Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդգծել է, որ ակումբը թույլ չի տա պաշտպան Լուիս Ֆիլիպեին լքել ակումբն ազատ գործակալի կարգավիճակով: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկո»-ն, ում կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել մինչ անգլիական ակումբ տեղափոխվելը:
«Եթե նրանք ցանկանում են վերադարձնել ֆուտբոլիստին, ապա պետք է վճարեն նրա համար: Եթե նա հեռանա, ապա մենք մեր հերթին պետք է նոր ֆուտբոլիստ ձեռք բերենք, որպեսզի պահպանենք հավասարակշռությունը թիմում», – մարզիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Նախկինում տեղեկություններ էին տարածվել, որ մադրիդյան ակումբը բանակցություններ է վարում անգլիական ակումբի հետ: