«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջերս արած հայտարարությունները համարում է Ղարամաբյան հակամարտության կարգավորման գործընթացը վերսկսելուն միտված քայլեր: Armlur.am-ի հետ զրույցում Սաֆարյանը նշեց, որ սահմանին խաղաղապահ զորքերի տեղակայման հետ կապված Ուորլիքի հայտարարությունը, դրանք հարցի կարգավորման ընդհանուր փաթեթի մի մասն է կազմում:
«Նման հայտարարությունները, որոնք բավականին գրգռում են հակամարտության կողմերին, ցույց են տալիս, թե այդ հայտարարություններն անողները ինչ են մտածում և արդյո՞ք պատրաստ են առաջ շարժվել: Այս կտրվածքով, կարծում եմ` Ուորլիքի հայտարարությունները դրա մասին են: Ես կարծում եմ` Ուորլիքը հասկանում է, որ այս պահին ոչ խաղաղապահ ուժերի տեղակայումն է իրատեսական, ոչ էլ մնացած դետալների քննարկումը: Բայց ակնհայտ է, որ փորձ է արվում կողմերի դիրքորոշումն իմանալ այն տարբերակների նկատմամբ, որոնք նախկինում բանակցվել են, սկզբունքորեն հավանության են արժանացել, բայց հետագա տարիները ցույց են տվել, որ կողմերն այլևս դրանում շահագրգիռ չեն»,- մանրամասներց վերլուծաբանը:
Ստեփան Սաֆարյանը, սակայն, չցանկացավ պնդել, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը այս պահին իրատեսական չէ. «Այո, կողմերի միջև անվստահություն կա, բայց պետք է փաստել, որ բանակցային գործընթացի վերսկսումը կարող է փոքր-ինչ ամրապնդել խաղաղությունը: Ոչինչ բացառել պետք չէ, բայց պետք է հասկանանք, որ այս պահին տարածաշրջանային փխրուն խաղաղությունը պահպանելու խնդիր կա»: