Հաջորդիվ ռուսական զորքերը կմտցվեն Ադրբեջան ու Բալթյան երկրներ. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, The Independent-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ զոհը կարող են դառնալ Բալթյան երկրներն ու Ադրբեջանը:

«Պուտինը չի հարգում ազգային սահմանները, և նա կձգտի ամենուր տարածվել»,- ասել է Սաակաշվիլին: «Ես 2008 թ. կանխատեսում էի, որ Ուկրաինան հաջորդը կլինի»,- հավելել է նա՝ պարզաբանելով, որ այժմ հերթը Բալթյան երկրներինն է:

Սաակաշվիլիի խոսքերով՝ չի կարելի պնդել, որ «նրանք (ռուսական զորքերը) չեն վերադառնա Վրաստան կամ Ադրբեջան»: «Պուտինը տարված է ՆԱՏՕ-ին ստուգելու գաղափարով, դա պարզ էր նրա հետ իմ երկար զրույցներից»,- ասել է Օդեսայի մարզի ղեկավարը:




Լրահոս