ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կուզեմ ունենալ կատարված բյուջե, սա է իմ ցանկությունը»:

Վաչե Գաբրիելյան yerkir.am

Իսկ 35 000 դրամ աշխատավարձ ստացողները, պարո՛ն Գաբրիելյան, կուզեն ունենալ ուրիշ ֆինանսների նախարար, որը կկարողանա ոչ միայն կատարված բյուջե ունենալ, այլեւ աշխատավարձերը բարձրացնել, նպաստել քաղաքացիների վիճակի բարելավմանը, ոչ թե ուղեղ լվանալ եւ ասել, թե բյուջեում համապատասխան միջոցներ չկան: Այնպես որ, Դուք Ձմեռ պապիկից խնդրեք կատարված բյուջե, իսկ կրկին վերարտադրվող իշխանություններից տուժած ժողովրդի զգալի մասը թող խնդրի վարչապետի, ֆինանսների նախարարի եւ առհասարակ իշխանությունների փոփոխություն: Չնայած ձմեռպապիկների վրա հույս դնելով՝ նման հարցեր չեն լուծվի:




Լրահոս