ԿԱՐԵՎՈՐՆ ՕՐԱԿԱՐԳՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀՇ համագումարին հրավիրվածներից ներկա չէին ԲՀԿ ներկայացուցիչները: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, նախապես որոշված է եղել, որ համագումարին պետք է գար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Սակայն ԲՀԿ-ում որոշում են կայացրել՝ քանի որ իրենք չեն մասնակցում նախագահի ընտրություններին, չեն սատարում որեւէ մեկին, ուստի ճիշտ կլինի ներկայացուցիչ չուղարկեն ոչ մի կուսակցության նախընտրական համագումարին: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրենք կարեւորում են քաղաքական ուժերի օրակարգը, նրանց նախաձեռնությունները, այլ ոչ թե նրանց միջոցառումներին պարզապես գնալ մասնակցելը:




Լրահոս