
Ռուսաստանի տուրիզմի դաշնային գործակալությունը տեղեկացնում է, որ, համաձայն ՌԴ ԱԳՆ տեղեկատվության, Թուրքիայի հարավարևելյան նահանգներում լարվածության բարձր մակարդակ է նկատվում, և ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջաններն այցելելուց, հայտնում է գերատեսչության պորտալը:
Ռոստուրիզմի կայքում նշվում է, որ ՌԴ ԱԳՆ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի զբոսաշրջիկների կողմից առավել հաճախ այցելվող վայրերում իրավիճակը հանգիստ է:
«Սրա հետ մեկտեղ բարձր լարվածություն է նկատվում երկրի հարավարևելյան նահանգներում, որը նախևառաջ կապված է հարևան Սիրիայում քաղաքացիական պատերազմով պայմանավորված բարդ քրեական ու հումանիտար իրավիճակով: Այս ամենը հաշվի առնելով՝ Թուրքիայի սույն շրջանների այցելությունն անցանկալի է»,- հայտնում է գերատեսչությունը: