«Օրանժ Արմենիա»-ն կպահպանի իր լիցենզիան, կփոխվեն ընկերության բաժնետերը. տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիա»-ն բանակցում է «Յուքոմի» հետ՝ ընկերության բաժնետոմսերը վերջինիս վաճառելու հարցով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը հայտարարեց, որ «Օրանժ Արմենիա»-ն ոչ թե հեռանում է Հայաստանից, այլ ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է տեղի ունենալու:

«Օրանժ Արմենիան» շարունակելու է պահպանել իր լիցենզիան, սպասարկել իր շուրջ 650 հազար բաժանորդներին: Ընկերության տնօրենի խոսքով՝ պայմանավորվածություն կա, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում «Օրանժ» բրենդը կպահպանվի:

Նշենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009 թվականից:




Լրահոս