ԱՄԱՆՈՐՅԱ ԿԱՏԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Ազգային Ժողովի “Գիտական խորհուրդը”սույն թվականի դեկտեմբերի 31-ին հրավիրում է բանավեճ-քննարկման հետեւյալ թեմաներով. 
ա) “ՀՅԴ ահաբեկչության ազդեցությունն օրիորդների ֆիզիոլոգիական վիճակի վրա”. զեկուցողներ` Վահան Հովհաննիսյան եւ Հովիկ Աբրահամյան:
բ) “Հայաստանյան համաշխարհային հայտնագործություն` գաղտնալսող սուրճ”. զեկուցողներ` Լեւոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
գ) “Դիմա-ծնոտային թերությունների շտկման վիրաբուժական նոր, արդյունավետ մեթոդաբանություն”. զեկուցողներ` Մհեր Սեդրակյան եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներ: 
դ) “Բազմազավակ եւ գործազուրկ ծնողների համար պետության կողմից հատկացված նպաստների ավելացում”. զեկուցողներ՝ Սամվել Ալեքսանյան եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան:
Ո՞Վ ԿՓՐԿՎԻ
ՀՀ երեք նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նույն ինքնաթիռով թռչելիս ավիավթարի են ենթարկվում, եւ ինքնաթիռն ընկնում է: Համահայկական հարց. ո՞վ  է փրկվում:
Պատասխան՝ ժողովուրդը:




Լրահոս