Պայթյուն Վանաձորում. Ամերիաբանկի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը տեղափոխվել է Երեվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թվականի դեկտեմբերի 31-ին Վարդանանց 17 հասցեում գտնվող գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով “Ամերիաբանկի” Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով և տրավմատիկ շոկով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
Գիտակից վիճակում գտնվող տուժողը պատմել է, որ կրակայրիչով փորձել է ծխախոտ վառել, և ինչ-որ բան է պայթել: Նա բացարձակապես չի պատկերացնում, թե ինչը կարող էր լինել պայթյունի պատճառ, քանի որ նշված գրասենյակում ոչ մի պայթուցիկ նյութ չկար, գրասենյակը նույնիսկ գազիֆիկացված չէր: Հարազատների ցանկությամբ Վարդան Սարդարյանն այնուհետև տեղափոխվել է Երևան:
www .1in .am




Լրահոս