Այսօր նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների վերջին օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 25-ին մեկնարկած 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետն այսօր ժամը 18.00-ին կավարտվի: Առաջադրումներից հետո սկսվելու է թեկնածուների գրանցման գործընթացը, որը կշարունակվի մինչև հունվարի 14-ը:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել նախագահի տասնհինգ թեկնածու` Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը,  “Հայ-ռուսական հասարակական միավորում” ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, նախկինում Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում փաստաբան Ռուբեն Այվազյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ռադիո հայ” ՍՊԸ-ի ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, ՀՀ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:




Լրահոս