
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ հետագայում կարող է գլխավորել MLS-ի ակումբներից որևէ մեկը:
«Երբևէ դա տեղի կունենա, բայց ոչ հիմա: Իմ կարիերայի այս շրջանում ես դեռ ցանկանում եմ մասնակցել խոշոր մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Պրեմիեր լիգայի… Բայց ինձ շատ դուր է գալիս, որ ԱՄՆ-ում սկսում են սիրել ֆուտբոլը, և ես կարծում եմ, որ կարող եմ այնտեղ ինչ-որ նոր բան ներմուծել» – նրա խոսքերն է մեջբերում A BOLA-ն: