
Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, երեկ Նոր Հաճն քաղաքում տեղի ունեցավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծման արարողությունը:
Ինչպես հայտնի է, նախատեսվում էր, որ ներկա կգտնվի իշխանական ողջ էլիտան` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սակայն կային նաև բացականեր: Եթե Գագիկ Ծառուկայնը ընդամենը մեկ ամիս առաջ թեկուզ «գաղտնի» կերպով մասնակցեց Արտաշատում իր խնամու` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կառուցած եկեղեցու օծման արարողությանը, ապա նույնը չենք կարող ասել Հովիկ Աբրահամյանի մասին: Վերջինս դեռևս անհայտ պատճառներով ներկա չէր երեկվա արարողությանը, որին, ի դեպ, ներկա էր ինքը` Սերժ Սարգսյանը:
Թեպետ Գագիկ Ծառուկայնին քաղաքական չարիք հենց Սերժ Սարգսյանն էր համարում, սակայն նա չզլացավ մասնակցել ԲՀկ նախկին առաջնորդի համար հույժ կարևոր արարողությանը: Իսկ ահա վարչապետը խնամու հրավերը, ըստ երևույթին, մերժեց:
Հիշեցնենք, որ ներկա էին նաև ՀՀԿ-ականներ, նախկին և ներկա ԲՀԿ-ականներ և այլք: