Ինչպես հուսահատված քաղաքացիները հայտնվեցին Նոր Հաճնում և բախվեցին Գ. Ծառուկյանի և Ս. Սարգսյանի անվտանգությունն ապահովողների հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությունը քննարկման նոր թեմա ունի. հանրապետությունում կառուցվեց հերթական եկեղեցին: Սակայն այս դեպքում խնդիրը ոչ թե բամբասանքն ու նախանձն է, այլ առկա խնդիրները, և դրանց նկատմամբ մեր մեծահարուստ հայրենակիցների վերաբերմունքը:

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում այսօր օծվեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցին: Այս քաղաքում սա առաջին եկեղեցին է, ինչի կապակցությամբ Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ 45 տարվա տապալված նախագիծն ինքն ի կատար ածեց` գնալով ժողովրդի խնդրանքների հետքերով. «Եկեղեցի կառուցելը հեշտ բան չէ: Աստված պետք է կամենա, հնարավորություն տա»,- ասել է նախկին քաղաքական գործիքը:

Իսկ ահա բնակիչներն, մեղմ ասած, այնքան էլ գոհ չեն կատարվող իրադարձությունից: Նրանք հասկանում են, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչպես տնօրինել սեփական միջոցները: Քաղաքացիները նաև դեմ չեն հոգևոր արժեքների պահպանմանն ուղղված քայլերին: Այդուհանդերձ, բազմաթիվ նամակներով Նոր Հաճնում հայտնված հայաստանցին այսօր ցույց տվեց, որ անգամ հոգևոր արժեքներն են մոռացվում, երբ առաջնային խնդիրները լուծված չեն: Իսկ բախումներ, թերևս, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովողների հետ չէին լինի, մարդիկ իրենց երեխաների հետ օրվա հաց վաստակելու համար այնտեղ չէին հայտնվի, եթե երկրում տիրող իրավիճակը համեմատաբար բարվոք լիներ:

Հ.Գ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այն խորին համոզմանն է, որ հոգևոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար:




Լրահոս