Երեվան-Սեվան ավտոմայրուղին դժվարանցանելի է. (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհները դարձել են դժվարանցանելի եւ անանցանելի: Այդ թվում` Սեւան-Երեւան ավտոճանապարհը: Այն ոչ միայն դժվարանցանելի է, այլեւ պատված է բքով ու մառախուղով, բացի այդ մաքրման աշխատանքներ չեն իրականացվում: Սակայն “Հրազդան ՃՇՇՁ” ԲԲԸ-ի աշխատակից Սերյոժա Մկրտչյանը armlur .am-ի հետ զրույցում հակառակը պնդեց` ասելով. “Ես հենց այս պահին համապատասխան տեխնիկայով մաքրման աշխատանաքներ եմ իրականացնում: Մենք ամբողջ գիշեր աշխատել ենք”: Զրույցի ավարտին նա տեղեկացրեց, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհը բացի իրենց ընկերությունից սպասարկում է նաեւ “Կոտայք ՃՇՇ” ՍՊԸ-ն, եւ “Սեւան ՃՇՇ” ՓԲԸ-ն: Մկրտչյանը հակառակն է համոզում, բայց իրականությունը այլ է: Հետաքրքիր է, թե այս պահին ինչով է զբաղվում ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը:




Լրահոս